Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Քննարկում են նպատակահարմարության խնդիրը

Քննարկում են նպատակահարմարության խնդիրը
25.07.2014 | 11:31

Գերմանացի քաղաքագետները կարծում են, որ Ռուսաստանը պիտի զրկվի ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունն ընդունելու հնարավորությունից՝ պատճառ բերելով ուկրաինական զարգացումները. «ՖԻՖԱ-ն պիտի մտածի` արդյո՞ք Մոսկվան աշխարհի առաջնություն կազմակերպելու համապատասխան վայրն է, եթե այն նույնիսկ չի կարողանում երաշխավորել անվտանգ ավիաթռիչքները: Գերմանիան կամ Ֆրանսիան կարող են անցկացնել այդ մրցաշարը»:
Հետաքրքրական է նշել, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պառլամենտն է հանդես եկել առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու նպատակահարմարության վերաբերյալ, իսկ Նիդերլանդների ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան Սխիպը համաշխարհային հանրությանը նույնիսկ կոչ է արել բոյկոտել մոսկովյան առաջնությունը: Ի դեպ, նույն ուկրաինական զարգացումների կապակցությամբ, սպասվում է, որ հոլանդական իշխանություններն էլ կարող են բռնել նման դիրքորոշում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ